Սաուդյան Արաբիան 2023-ին ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3.1%-ից իջեցրել է մինչև 0.03%

Սաուդյան Արաբիան 2023-ին ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3.1%-ից իջեցրել է մինչև 0.03%

Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարարությունն ակնկալում է, որ երկրի ՀՆԱ-ի իրական աճի տեմպը 2023-ին կնվազի մինչև 0.03%՝ 3,07 տոկոսային կետով ցածր նախնական գնահատականներից։ Բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 2%-ը կամ 82 միլիարդ ռիալը (21.863 միլիարդ դոլար)՝ նախկինում գնահատված 0.4% հավելուրդի փոխարեն։

Ինչպես հետևում է դեպարտամենտի զեկույցից, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 2.5%-ով՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մինչդեռ Սաուդյան Արաբիայի տնտեսության ոչ նավթային հատվածի աճը կազմել է 5.7%: Միաժամանակ, նախարարությունը կանխատեսում է ՀՆԱ-ի իրական աճի տեմպերի նվազում ողջ տարվա համար՝ մինչև 0.03%, ինչը պայմանավորված է ՕՊԵԿ+-ի համաձայնագրով՝ նավթի արդյունահանումը կամավոր կրճատելու Սաուդյան Արաբիայի կառավարության որոշմամբ։

Ըստ դեպարտամենտի գնահատականների՝ 2024 թվականին թագավորության ՀՆԱ-ն կաճի 4.4%-ով, 2025 թվականին՝ 5.7%-ով, 2026-ին՝ 5.1%-ով։

Կառավարության ընդհանուր եկամուտներն այս տարի կկազմեն 1.18 տրիլիոն ռիալ (314,625 միլիարդ դոլար), ծախսերը՝ 1.262 տրիլիոն ռիալ (336,488 միլիարդ դոլար)։ Ավելի վաղ կանխատեսումների համաձայն՝ 2023-ին ակնկալվում էր, որ կառավարության եկամուտները կկազմեն 1.130 տրիլիոն ռիալ (301,293 միլիարդ դոլար), ծախսերը՝ 1,114 տրիլիոն ռիալ (297,027 միլիարդ դոլար):

Գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա երեք տարում երկրի բյուջեն նույնպես դեֆիցիտային կլինի։ 2024-ին դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 1.9%-ը կամ 79 միլիարդ ռիալ (21,064 միլիարդ դոլար), 2025-ին՝ 1.6% կամ 73 միլիարդ ռիալ (19,464 միլիարդ դոլար), 2026-ին՝ 2.3% կամ 109 միլիարդ ռիալ (29,063 միլիարդ դոլար):

Աղբյուրը՝   b24.am