Եվրոպան պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի փախստականներին և քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ. Յուրգեն Տրիտին

Եվրոպան պետք է աջակցի Լեռնային Ղարաբաղի փախստականներին և քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ. Յուրգեն Տրիտին

Գերմանիայի Կանաչների խմբակցության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Յուրգեն Տրիտինը Եվրոպային կոչ է արել աջակցել Լեռնային Ղարաբաղի փախստականներին և քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ կանխելու Հայաստանի դեմ ագրեսիայի շարունակությունը։ Այդ մասին նա հայտարարել է Rheinische Post թերթին։

«Անհրաժեշտ է դադարեցնել գազային պայմանագրերը և կրկնապատկել ԵՄ առաքելությունը։ Մենք չպետք է երես թեքենք Լեռնային Ղարաբաղի 100 հազար փախստականներից, այլապես Ադրբեջանը կշարունակի իր աշխատանքը Հայաստանում:

Գերմանիան այստեղ պետք է առաջատար լինի, և մենք ապացուցել ենք, որ դա հնարավոր է։ Այժմ անհրաժեշտ է կրկնապատկել ԵՄ առաքելությունը՝ տեղում վերահսկելու իրավիճակը: Մարդու իրավունքները սակարկելի չեն: Եվ ես վախենում եմ, որ Ադրբեջանը կանգ չի առնի, քանի դեռ Եվրոպան, հատկապես հիմա, չհասկանա, որ դրա համար պետք է թանկ վճարել։

Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կույր քաղաքականությունը միայն ոգեշնչեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին։ Դա մեծ սխալ էր։ Ցավոք սրտի, կան ԵՄ երկրներ, ինչպիսիք են Իտալիան և Հունգարիան, որոնք արգելափակում են ավելի կոշտ միջոցները, ինչպիսիք են պատժամիջոցները Ադրբեջանում մեղավորների դեմ»,- ասել է Տրիտինը: