ԵՊՀ-Ն իր ուսուսմնաարտադրական բազաները որպես կեցավայր է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ԵՊՀ-Ն իր ուսուսմնաարտադրական բազաները որպես կեցավայր է տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Երևանի պետական համալսարանը, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ-ից, հոկտեմբերի 2-ի դրությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ «Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սննդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԵՊՀ ռեսուրսներով , Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն, պարբերաբար իրականացվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում էլ մատուցվում են համապատասխան ծառայություններ։