Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից»

Մոլդովայի մեծ մասն այլեւս գազ չի գնի «Գազպրոմից»

Մոլդովայի մեծ մասն այլևս գազ չի գնի ռուսական էներգետիկ հսկա «Գազպրոմից», հայտարարել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում ամենաաղքատ երկրներից մեկը ամրապնդել է իր անկախությունը ռուսական գազից։ Պարլիկովն ասել է, որ Մոլդովան կարողացել է գազ գնել եվրոպական մատակարարներից ավելի լավ գնով, քան «Գազպրոմը» առաջարկում էր։

Երկիրը դեռ գնում է էլեկտրաէներգիա, որն արտադրվում է Մերձդնեստրի էլեկտրակայանից՝ օգտագործելով «Գազպրոմի» գազը։ Նախարարը չի նշել, որ իրավիճակը փոխվելու է։ «Մենք այլևս բնական գազ չենք գնի «Գազպրոմից» այն տարածքում, որը վերահսկվում է սահմանադրական իշխանությունների (Քիշնևի) կողմից»,- ասել է Պարլիկովը Բուխարեստում կայացած համաժողովում։

«Գազպրոմը» դեռ օրական 5,7 մլն խմ գազ է մատակարարում Մերձդնեստր։

Աղբյուրը՝ news.am