Առկա են թափուր հաստիքներ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար

Առկա են թափուր հաստիքներ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողների համար
Առողջապահական համակարգում առկա են թափուր հաստիքներ, որոնց համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները։ 
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախարարության հաղորդագրության մեջ նշվում է․ Նախարարության պաշտոնական կայքում կարող եք գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է:
Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը:
Հարցերի դեպքում կարող եք նաև դիմել Առողջապահության ազգային ինստիտուտում (Կոմիտաս 49/4, 116 սենյակ) գործող անվճար խորհրդատվության ծառայության մասնագետներին:
Մեզ կարող եք գրել նաև տելեգրամում` https://t.me/Min_Health