100 մլն. ՀՀ դրամ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից տեղահանված ընտանիքներին․Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա

100 մլն. ՀՀ դրամ հումանիտար օգնություն կտրամադրի Արցախից տեղահանված ընտանիքներին․Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը մարդասիրական օգնություն կցուցաբերի Արցախից տեղահանված ընտանիքներին՝ նպատակ ունենալով աջակցել հումանիտար աղետի արդյունքում տուժած երեխաներին և ընտանիքներին, որոնք կանգնած  են իրենց կյանքը վերակառուցելու խնդրի առաջ։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիայի Խորհրդի փոխնախագահ Անդրեաս Վիմմերը վերահաստատել է Ընկերության և բաժնետերերի շարունակական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և Հայ ժողովրդին, որոնք կորցրել են իրենց սիրելիներին, իրենց տները և հայրենիքը։

Ընկերությունը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում նախատեսում է շարունակաբար աջակել խոցելի խմբերին:

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերության մասին՝

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ ընկերություն է, որի նպատակը Հայաստանում միջազգային լավագույն փորձին համահունչ ակտիվների կառավարման բարձրակարգ ծառայությունների մատուցումն է։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 360 միլիարդ ՀՀ դրամ արժողությամբ կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի ակտիվներ շուրջ 355 հազար մասնակիցների համար։

Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին և հանդիսանում է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության և գերմանական «Ամպեգա ասեթ մենեջմենթ», «Տալանքս ԱԳ գրուփի» անդամ ընկերության համատեղ ձեռնարկություն։