Հայաստանում կստեղծվեն առավելագույն պարզեցված պայմաններ արտաքին առեւտրի համար

Հայաստանում կստեղծվեն առավելագույն պարզեցված պայմաններ արտաքին առեւտրի համար

Նրանց համար, ովքեր տնտեսական գործունեություն են իրականացնում արտաքին առեւտրի ոլորտում, կստեղծվեն առավելագույն պարզեցված  պայմաններ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 3-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Օրինագծի ընդունումը, ըստ նախարարի, ենթադրում է, որ թույլատրող փաստաթղթերի տրամադրման գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային ձեւով։

«Դրա շնորհիվ արտոնագրերի, թույլտվությունների կան վկայականների հանձնումը ՀՀ կառավարության լիազորված մարմնի կողմից ապրանքների արտահանման եւ/կամ ներմուծման համար, որոնք ընկնում են արտաքին առեւտրի սահմանափակումների տակ, կիրականացվի բացառապես էլեկտրոնային ձեւով։ Մենք այդ կարգավորումը մտցնում ենք, որպեսզի այսուհետ չշփվենք թղթի միջոցով այն ընկերությունների հետ, որոնք իրականացնում են արտաքին առեւտրային գործունեություն, ինչպես նաեւ որպեսզի ավելի պարզեցված պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Քերոբյանը։