Բելառուսում 2024-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 3.8%

Բելառուսում 2024-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 3.8%

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրով հաստատել է 2024-ի համար երկրի զարգացման կանխատեսման ցուցանիշները՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3.8% աճով և 6%-ից ոչ ավելի գնաճով։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Հաջորդ տարվա տնտեսական քաղաքականության հիմնական նպատակը լինելու է տնտեսության կայունության ապահովումը և բնակչության բարեկեցության բարձրացումը։ ՀՆԱ աճը կանխատեսվում է 3.8%՝ պայմանավորված լայնածավալ ներդրումային և արտադրական ծրագրերով, բելառուսական արտադրանքի իրացմամբ արտաքին շուկաներում և ներքին պահանջարկի ընդլայնմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Գների զսպման քաղաքականությունը պահպանվելու է։ Այդ նպատակով Ազգային բանկը և կառավարությունը նպատակադրում են սահմանափակել գնաճը մինչև 6%-ը չգերազանցող մակարդակ:

Աղբյուրը՝   b24.am