ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը, Թուրքիայի պահանջներն անտեղի և ժամանակավրեպ են. Խանդանյան

ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը, Թուրքիայի պահանջներն անտեղի և ժամանակավրեպ են. Խանդանյան

Հայկական ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջներն անտեղի ու ժամանակավրեպ են:

Այս մասին ընդգծել է Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանն  էներգետիկ անվտանգության շուրջ իր ռազմավարությունն ունի: Նման պահանջներն անտեղի են և ժամանակավրեպ: Հայաստանն այնպես է շարժվելու, ինչպես բխում է մեր էներգետիկ անվտանգությունից», - ասել է Խանդանյանը՝ հավելելով, որ բազմիցս են եղել նման դիմումներ:

Պատգամավորն ընդգծել է նաև, որ ամբողջ աշխարհն է ատոմային էներգիայի անցնում՝ ածխաջրածնային պաշարների հետ կապված:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։