Հաշվառվել է 94 724 անձ՝ բռնի տեղահանվածների գրեթե 95 տոկոսը. վարչապետի խոսնակ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թվի և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի եղել:
Այդ մասին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Նա հիշեցրել է, որ 100 625 անձ և 21 195 տրանսպորտային միջոց է հատել Հակարիի կամուրջը։
«Հաշվառվածների թվի փոփոխություն կա. այն կազմում է 94 724 անձ։ Գրեթե 95 տոկոսը հաշվառվել է», - ասել է Նազելի Բաղդասարյանը: