Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն:

Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի հաղորդագրության, օգտվելով առիթից՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիային Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում ունեցած ներգրավվածության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: