ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության շուրջ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրության շուրջ

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգային իրադրության և Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման պատճառով Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: