Շվեյցարիան 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածներին

Շվեյցարիան 1,5 մլն ֆրանկ է հատկացրել Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածներին

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը 1,5 մլն ֆրանկ է հատկացրել մարդասիրական կազմակերպություններին, որոնք օգնություն են տրամադրում Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածներին և հենց Ղարաբաղում բնակվողներին։ Այս մասին ասվում է Շվեյցարիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել  Հայաստան և բախվել մարդասիրական ծանր իրավիճակի։ Հայաստանի իշխանություններն աշխատում են այս մարդկանց հնարավոր լավագույն պայմաններում տեղավորելու ուղղությամբ, հատկապես մոտալուտ ձմեռը հաշվի առնելով։

Հաշվի առնելով այս արտակարգ իրավիճակը՝ որոշվել է հատկացնել գրեթե 1,5 միլիոն ֆրանկ՝ տեղում մարդասիրական ջանքերին աջակցելու համար, որից 500,000 շվեյցարական ֆրանկը կհատկացվի ԿԽՄԿ-ին: Մնացածը կբաժանվի ՄԱԿ-ի առանցքային դերակատարների միջև առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Այս լրացուցիչ ֆինանսավորումը գալիս է ի հավելումն 1 միլիոն շվեյցարական ֆրանկի, որն արդեն տրամադրվել է ԿԽՄԿ-ին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից՝ 2023 թվականին տարածաշրջանում նրա գործունեության համար», - ասվում է հայտարարության մեջ:

Աղբյուրը`   news.am