Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2023թ. հունվար-օգոստոսին

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2023թ. հունվար-օգոստոսին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,978.4 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունն աճել է 6.0%-ով և կազմել 2,670.4 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 25.9%-ով և կազմել 1,259.9 մլն կՎտ ժամ։

ՀԱԷԿ արտադրությունը նվազել է 10.8%-ով և կազմել 1,508.8 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունն աճել է 5.4%-ով և կազմել 1.3 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 538.0 մլն կՎտ ժամ։

Աղբյուրը՝  b24.am