Արագածոտնի մարզում 150 հա տարածքում տանձի ինտենսիվ այգիներ կհիմնվեն․ News.am

Արագածոտնի մարզում 150 հա տարածքում տանձի ինտենսիվ այգիներ կհիմնվեն:
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի նիստում որոշում կայացրեց, որն ուղղված է «ՖԱՆՖՐՈՒԹ» ՍՊԸ-ի կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2022-ի մարտին կառավարությունը ազատել էր այս ընկերությանը ներմուծման մաքսատուրքից:
«ՖԱՆՖՐՈՒԹ»ՍՊ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է 150 հա տարածքում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։ Հարկ է նշել նաև, որ ՀՀ-ում դեռևս չկան նմանատիպ մակերեսով և տեսակներով տանձի ինտենսիվ այգիներ։
Ավելին՝ news.am