Կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը

Կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը

Հոկտեմբերի 5-ին կայացած ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ, կկանոնակարգվի Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։ Ըստ որոշման, սահմանվել են աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ։

Որոշումը կայացվել է ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա, ըստ որի Գիտական կենտրոնի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ և առաջարկվել է որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

Արդյունքում՝ որոշման ընդունմամբ, կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը: