Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 %

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև 10.4 %

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-օգոստոսին դանդաղել է մինչև տարեկան 10,4% (մեկ տարի առաջվա 13,9% - ից)՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները։

Վիճակագրության համաձայն, 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվության աճը պայմանավորել են առևտրի հատվածը՝ տարեկան 23,1%-ով, շինարարության ոլորտը՝ 17,3% - ով, և ծառայությունների ոլորտը՝ 14,8% - ով։ Էներգահամալիրը և արդյունաբերական հատվածը հայտնվել են, համապատասխանաբար, 2,6 և 0,1 տոկոս անկման մեջ։

Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին, այս բոլոր ոլորտներն աճ էին ցույց տալիս. ծառայությունների ոլորտ՝ 27,1%, էներգահամալիրը՝ 16,6%, շինարարության ոլորտը՝ 14,2% - ով, առևտրի հատվածը՝ 13,6% - ով, արդյունաբերական հատվածը՝ 9,2% - ով: Վիճակագրական կոմիտեի հաշվետվություններում ագրոհատվածի վերաբերյալ տվյալները 2019 թվականից ի վեր բացակայում են, քանի որ դրանք հրապարակվում են միայն եռամսյակային պարբերականությամբ:

Աղբյուրը՝   finport.am