Վրաստանը մտադիր է մինչև 2030-ը ՀՆԱ-ն մոտեցնել Կենտրոնական Եվրոպայի երկրների մակարդակին

Վրաստանը մտադիր է մինչև 2030-ը ՀՆԱ-ն մոտեցնել Կենտրոնական Եվրոպայի երկրների մակարդակին

Վրաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մինչև 2030 թվականը կմոտենա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների միջին ցուցանիշին։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

«2023 թվականին մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը ակնկալվում է լինել 21.4 հազար լարի, այսինքն՝ 8.1 հազար դոլար, մինչև 2025-ը այդ թիվը պետք է գերազանցի 25 հազար լարին և գերազանցի 9.5 հազար դոլարը։ Ըստ կանխատեսումների՝ մինչև 2028-2030 թվականները Վրաստանը պետք է մոտենա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների միջին ցուցանիշին»,- ասել է նա։

Նախարար Դավիթաշվիլին ընդգծել է, որ իշխանությունների հիմնական խնդիրը մնում է գործազրկությունը, սակայն այն տարեցտարի նվազում է։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկրորդ եռամսյակում Վրաստանի իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1%-ի դիմաց։ ՀՆԱ-ի ծավալն ապրիլ-հունիս ամիսներին կազմել է 19.2 միլիարդ լարի (մոտ 7.4 միլիարդ դոլար)։

Աղբյուրը՝    b24.am