Հումանիտար աջակցություն՝ Արցախից տեղահանված անձանց

Հումանիտար աջակցություն՝ Արցախից տեղահանված անձանց
«Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոն» և «Հայաստան» համահայկական հիմնադրամները ակտիվորեն ներգրավված են ներկայումս մեր համայնքում բնակվող՝ Արցախից տեղահանված անձանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործում։
Արցախից բռնի տեղահանված և մեր համայնքում ապաստանած ընտանիքներին հիմնադրամների հետ համագործակցության արդյունքում հատկացվել են սնունդ, մանկական սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և տնտեսական ապրանքներ։
Եվս մեկ անգամ Արարատի համայնքապետարանը իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր բոլոր աջակիցներին, ովքեր կանգնեցին և շարունակում են կանգնել Հայրենիքի և արցախցու կողքին:
Հաշվի առնելով տեղահանված մեր հայրենակիցների մեծ քանակը` բարեգործական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը իրականացվելու է փուլային տարբերակով: Առաջիկայում մեր համայնքում իրականացվող ու իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ։