Առաջին մարզադպրոցը Արարատ գյուղում

Առաջին մարզադպրոցը Արարատ գյուղում
Ի ուրախություն մեր բնակիչների Արարատ գյուղում կառուցվում է առաջին մարզադպրոցը, որի շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել բոլոր հարմարություններով կահավորված և հիմնանորոգված սպորտդպրոց, որը կնպաստի մարզաձևերի տարբեր տեսակների զարգացմանը և համայնքում մարզական կյանքի ակտիվացմանը։
Արարատ գյուղում մինչ այս մարզադպրոց չի եղել, սպորտային նախասիրություններ ունեցող շատ պատանիներ և երիտասարդներ մարզվել են այլ քաղաքների մարզադպրոցներում կամ տարբեր հաստատություններում գործող սպորտային խմբակներում։ Ահա այդ խնդրից ելնելով Արարատ գյուղում կառուցվում է մարզադպրոց, որտեղ կարող են հաճախել բազմաթիվ երեխաներ ինչպես Արարատ գյուղից այնպես էլ հարակից բնակավայրերից՝ մարզվելու և սպորտային միջոցառումներ անցկացնելու համար։
Մարզադպրոցի կառուցման աշխատանքները իրականացվում են 2023-2024 թվականների սուբվենցիոն ծրագրով՝ 35\65 համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 419 304 000 ՀՀ դրամ։
Աշխատանքները իրականացնում է Կառույց Ա/Կ շինարարական կազմակերպությունը։