Եվրոպան կարող է մինչև 2040-ը էներգետիկ ինքնաբավություն ձեռք բերել 2 տրիլիոն եվրոյով

Եվրոպան կարող է մինչև 2040-ը էներգետիկ ինքնաբավություն ձեռք բերել 2 տրիլիոն եվրոյով

Եվրոպան կարող է էներգետիկ անկախ դառնալ և դադարեցնել հանածո վառելիքի օգտագործումը մինչև 2040 թվականը՝ արդյունաբերության մեջ ներգրավելով 2 տրիլիոն եվրոյի ներդրումներ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Կլիմայի փոփոխության հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրությանը։

Ըստ այդմ, եվրոպական երկրներին անհրաժեշտ կլինի տարեկան 140 միլիարդ եվրո ներդնել արևային և հողմային էներգիայի, ինչպես նաև վերականգնվող այլ աղբյուրներում մինչև 2030 թվականը։ Առաջիկա 10 տարվա ընթացքում՝ մինչև 2040 թվականը արտաքին էներգետիկ ռեսուրսներից լիակատար անկախության հասնելու համար անհրաժեշտ կլինի տարեկան հատկացնել 100 միլիարդ եվրո: Այսպիսի հաշվարկներ են արել գիտնականները։

Ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ հիմնական ջանքերն անհրաժեշտ է ուղղել հողմային էներգիայի զարգացմանը։ Այնուամենայնիվ, այլ վերականգնվող աղբյուրները, ինչպիսիք են արևը, ջրածինը և երկրաջերմային էներգիան, մինչև 2030-ը կլինեն Եվրոպայի էլեկտրաէներգիայի կարիքները բավարարելու ռազմավարության լրացուցիչ տարրեր:

Թվերը նշանակալից են, բայց հարկ է հիշել, որ եվրոպական երկրները, որոշ գնահատականներով, անցյալ տարի արդեն ծախսել են 792 միլիարդ եվրո՝ սպառողներին Ուկրաինայի հակամարտության հետևանքով էներգետիկ ճգնաժամի հետևանքներից պաշտպանելու համար:

Աղբյուրը՝   b24.am