«Զանգեզուրի միջանցքը» կանցնի Իրանի տարածքով

«Զանգեզուրի միջանցքը» կանցնի Իրանի տարածքով

Ուրբաթ օրը տեղի է ունեցել Զանգիլանի շրջանի Աղբենդ ավանի շրջանում Ադրբեջանի և Իրանի միջև ավտոմոբիլային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքի արարողությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական "ԱզերԹԱջ" պետական լրատվական գործակալությունը, ավտոմոբիլային կամրջի շինարարությունն իրականացվում է "Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունների միջեւ Իրանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ նոր կոմունիկացիոն կապեր ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագրի" իրականացման շրջանակում:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը:

Արարողության ժամանակ նշվել է, որ ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքների ստեղծվող օբյեկտները կծառայեն երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և կհեշտացնեն մուտքը/ելքը դեպի ՆԻՀ: Մուստաֆաեւը հայտնել է, որ շինարարության ավարտից հետո բեռնատարների եւ այլ տրանսպորտային միջոցների քանակը, որոնք կարող են ամեն օր ընդունել պետական սահմանի անցակետը, ինչպես նաեւ երթեւեկության յոթ գոտիներով ավտոմոբիլային կամուրջը, կկազմի 1,1 հազար ավտոմեքենա, 30 ավտոբուս եւ 15 հազար մարդ:

<Այս ճանապարհը կսպասարկի նաև տարանցիկ փոխադրումներ: Դա կարևոր է ինչպես Ադրբեջանի, Իրանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։ Դա տարածաշրջանի անհրաժեշտ ենթակառուցվածքն է: Արդյունքում՝ տարածաշրջանը կդառնա լոգիստիկ կենտրոն>, - ասել է Մուստաֆաևը։

Նրա խոսքով, բացի ավտոճանապարհից, այդ շրջանում նախատեսվում է նաև երկաթուղային կամրջի կառուցում: Բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում, ընդգծել է նա։

Մուստաֆաևը հավելել է, որ ՆԻՀ-ի հետ միացումը կստեղծվի Իրանի տարածքով կամուրջներով անցման միջոցով, որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ ավանի մոտակայքում և Նաիջեւանի տարածքում: Մուստաֆաևը նշել է, որ կամրջի նախագիծը նախապատրաստված է, բացի այդ աշխատանքներ են տարվել Արաքս գետի առափնյա գծի վերականգնման ուղղությամբ:

Աղբյուրը՝   finport.am