Նավթի գները բարձրացել են, իսկ ԱՄՆ-ի բաժնետոմսերի ֆյուչերսները՝ ընկել. առաջին արձագանքը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին. News.am

Նավթի գները բարձրացել են, իսկ ԱՄՆ-ի բաժնետոմսերի ֆյուչերսները՝ ընկել. առաջին արձագանքը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին. News.am

Կիրակի երեկոյան նավթի գներն աճել են, իսկ ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները նվազել են. սա առաջին արձագանքն է ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմին, հայտնում է CNN-ը։

Չնայած Իսրայելը նավթի խոշոր արտադրող չէ, նավթով հարուստ Մերձավոր Արևելքում լարվածության աճը սարսափեցրել է ներդրողներին, որոնք վերջին շաբաթներին արդեն վաճառել էին նավթը:

Կիրակի երեկոյան ԱՄՆ-ում նավթի գներն աճել են 4%-ով՝ հասնելով բարելի դիմաց 86 դոլարի։ Brent տեսակի նավթը նույնպես թանկացել է մոտ 4 տոկոսով՝ բարելի դիմաց վաճառվելով շուրջ 88 դոլարով:

Համաշխարհային ներդրողները մտավախություն ունեն, որ Մերձավոր Արևելքում երկարատև լարվածությունը կարող է վնասել համաշխարհային տնտեսության փխրուն վերականգնմանը:

Ավելին՝   news.am