ԵԱԶԲ–ն ՀՀ–ում տարեվերջին ակնկալում է գնաճի արագացում

ԵԱԶԲ–ն ՀՀ–ում տարեվերջին ակնկալում է գնաճի արագացում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ակնկալում է Հայաստանում գնաճի արագացում մինչև տարեվերջ, սակայն կանխատեսում է, որ այն կմնա Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախային միջակայքից ցածր (4±1,5%), նշվում է ԵԱԶԲ վերլուծաբանների ամենշաբաթյա մակրոտնտեսական ակնարկում։

«Հայաստանում գների աճը սեպտեմբերին կազմել է 0.1% տարեկան կտրվածքով՝ մեկ ամիս առաջ 0.2% անկումից հետո։ Աննշան արագացումը պայմանավորված է պարենային հատվածում գների անկման տեմպերի և ներկրվող վառելիքի գների նվազմամբ», - նշվում է ակնարկում։

Ակնարկում նաև նշվում է, որ օգոստոսին և սեպտեմբերին գնաճը սահմանափակող առանցքային գործոններն են եղել արտաքին գնային ճնշման թուլացումը և դրամավարկային կոշտ պայմանները:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2023 թվականի սեպտեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի համեմատ, 12-ամսյա գնաճը կազմել է 0,1%` նույն տարվա օգոստոսի համեմատ՝ 0,9%։ 2023 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 4% (±1,5%)։ Այս տարվա սեպտեմբերին ԿԲ-ն կանխատեսել էր, որ 12-ամսյա գնաճը տարեվերջին կկազմի մոտ 0 տոկոս, իսկ հաջորդ տարվա ընթացքում այն կմոտենա 4 տոկոս թիրախային ցուցանիշին։

Հիշեցնենք, որ այս տարվա ամռանը Հայաստանում գրանցվել է գների անկում։ Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ Սեպտեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է 0,1% գնաճ։
 
Աղբյուրը՝   arka.am