Կասեցվել է Արմավիրում գործող բետոնի արտադրամասի շահագործումը

Կասեցվել է Արմավիրում գործող բետոնի արտադրամասի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Այս մասին նշված է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրությունում:

Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի  բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։