Արմավիր համայնքի Խանջյան գյուղի զբոսայգու հիմնանորոգումն ավարտված է. այգին պատրաստ է

Արմավիր համայնքի Խանջյան գյուղի զբոսայգու հիմնանորոգումն ավարտված է. այգին պատրաստ է
 
Արմավիր համայնքի Խանջյան գյուղի զբոսայգու հիմնանորոգումն ավարտված է. այգին պատրաստ է:
Զբոսայգու հիմնանորոգումն իրականացվել է 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով, շուրջ 50 միլիոն դրամ նախագծային արժեքով, համայնքի 70% և պետության 30% համատեղ ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում սալիկապատվել են ճեմուղիները, անցկացվել են լուսավորության և ոռոգման համակարգեր, կառուցվել է շատրվան, տեղադրվել է տաղավար, ասֆալտապատվել է մշակույթի տան հարակից տարածքը և զբոսայգուն հարակից մայթերը:
Համայնքի երկու բնակավայրերում` Սարդարապատում և Մայիսյանում զբոսայգիների հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: