Լուծվում է ՈԿՖ բանավանի կոյուղագծերի խնդիրը

Լուծվում է ՈԿՖ բանավանի կոյուղագծերի խնդիրը
2023 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում շարունակվում են նոր ջրահեռացման համակարգի (կոյուղագծերի) կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի ջրահեռացման համակարգը մինչ այս գտնվում էր շատ անմխիթար վիճակում, որտեղ առկա էին բազմաթիվ խցանումներ և այլ տարատեսակ խնդիրներ։ Ելնելով Արարատ համայնքի առաջնահերթության ծրագրերի իրականացումից, որը ընդգրկված է՝ զարգացման հնգամյա ծրագրում, ինչպես նաև հաշվի առնելով բնակչության բազմաթիվ խնդրանք-բողոքները այս ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում ունենալ անխափան ջրահեռացման համակարգ՝ բարելավվելով բնակիչների կենցաղային խնդիրները։
Կառուցվող 2645 գծամետր երկարությամբ կոյուղագիծը կսպասարկի ՈԿՖ բանավանի թվով 1300 տնտեսությանը։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 126 480 000 ՀՀ դրամ դրամ։
Այս պահին աշխատանքները կատարվում են ՈԿֆ բանավանի ԱԶ 11, 13 շենքերի բակային հատվածում։