Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում

Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 ծնունդ է գրանցվել, որից 24-ը՝ մարզերում

Հոկտեմբերի 9-ի դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում, ըստ այդմ՝ 95-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ըստ  ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի՝ միջին ծանրության հիվանդներ կան նաև անչափահասների շրջանում:

38 ծնունդ է գրանցվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը՝ Երևանում, 24-ը՝ մարզերում: