ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմում

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետի աշխատակազմում
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը նախարարին զեկուցել է սեպտեմբերի 25-ից մարզում կատարված աշխատանքները, տեղակայվածների թիվը, ինչպես նաև ոլորտային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը:
Կոտայքի մարզում այս պահին տեղակայված է 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում։
Կոտայքի մարզում այսօր առավոտյան դպրոց է գնացել 1763 երեխա։
Խորհրդակցությունից հետո Կոտայքի մարզպետը նախարարի հետ այցելել են Ծաղկաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին, լսել նրանց կարիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին։