Նոր ջրագծեր՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Չոլագյան անտառ-պուրակը կոռոգվի նոր, ցնցուղացնող համակարգով։
Տարածքի ջրագծերն ամբողջությամբ քայքայված էին, եւ մոտ 2 հա տարածքը նախկինում ոռոգվում էր ինքնահոս եղանակով։
Սնուցվող համակարգը՝ շուրջ 400 մ, փոխվել է նախորդ տարի։ Այս տարի կազմակերպությունն անցկացնում է 1500մ երկարությամբ ներքին ցանցը։
Տարածքում արժեքավոր ծառեր են։ Այգին երիտասարդացնելու նպատակով այս պահին կատարվում են չորուկների հեռացման աշխատանքներ։