Հայաստանում օգոստոսին կատարվել է ավելի քան 19,2 հազ. գործարք անշարժ գույքի շուկայում

Հայաստանում օգոստոսին կատարվել է ավելի քան 19,2 հազ. գործարք անշարժ գույքի շուկայում

Հայաստանում այս տարվա օգոստոսին անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19221 գործարք՝ նույն տարվա հուլիսի 17629 գործարքի համեմատ։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։

Ամենաշատ գործարքներն իրականացվել է Երևանում՝ 5361 (ընդհանուր թվի 27,9%-ը), ամենաքիչը՝ Վայոց Ձորում՝ 400 (2,1%)։ Կոտայքում կատարվել է 3863 գործարք (20.1%), Արարատում՝ 1687 (8.8%), Արմավիրում՝ 1645 (8.5%), Արագածոտնում՝ 1399 (7.3%), Գեղարքունիքում՝ 1159 (6%), Լոռիում՝ 1 155 (6%), Տավուշում՝ 894 (4,7%), Շիրակում՝ 874 (4,5%), Սյունիքում՝ 784 (4,1%)։

Ընդհանուր կառուցվածքում գերակշռում են անշարժ գույքի օտարման գործարքները՝ 7414 (ընդհանուր թվի 38.6%-ը), այդ թվում՝ 4448 առքուվաճառքի գործարք, 2662–ը` նվիրատվության, 39–ի` փոխանակման։ Միաժամանակ իրականացվել է ժառանգության գծով 3328 գործարք (ընդհանուր թվի 17,3%-ը), առաջնային գրանցման 3063 գործարք (15,9%), գրավի գծով 2535 գործարք (13,1%), վերագրանցման 1726 գործարք (9%), վարձակալության 799 գործարք (4,2%) և օրինականացման 356 գործարք (1,9%)։

Ընդ որում, օգոստոսին անշարժ գույքի շուկայում իրականացված գործարքների ընդհանուր թվից ամենաշատը եղել են հողի հետ կապված գործարքները՝ 7323 (38.1%)։ Հաշվետու ամսվա ընթացքում բազմաբնակարան շենքերի բնակարանների հետ կապված իրականացվել է 4848 գործարք (25.2%), բնակելի շենքերի հետ՝ 4576 գործարք (23.8%), հասարակական նշանակության շենքերի հետ՝ 1421 գործարք, ավտոտնակների հետ՝ 695 գործարք (3.6%) և արդյունաբերական նշանակության շենքերի հետ կապված 358 գործարք (1,9%)։

Աղբյուրը՝   arka.am