Առաջիկա 5 տարում կգործարկվի Իրանի երկրորդ ատոմակայանը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է առաջիկա 5 տարում երկրի երկրորդ ատոմակայանի գործարկման մասին։
Իրանի հարավում գտնվող Բուշեհր քաղաքում երկրորդ ատոմակայանի ռեակտորի մի մասի բետոնապատման աշխատանքը դիտարկելուց հետո, Մոհամմադ Էսլամին ասել է. «Կառավարության աջակցությունը և Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ծրագրի իրականացման հարցում ԻԻՀ Նախագահի շեշտադրումները հանգեցրել են Բուշեհրում այս երկու ատոմակայանների կառուցման ճանապարհին առկա խոչընդոտների արագ վերացմանը»։
Այս մասին հայտնում է Parstoday գործակալությունը։
Անդրադառնալով Բուշերի ատոմակայանի առաջին էներգաբլոկից էլեկտրաէներգիայի արտադրությանը, Էսլամին ասել է․ «Հիմնականում ատոմակայաններն էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոններն են, և դրանց հզորությունը տարբեր եղանակային պայմաններում չի նվազում՝ ի տարբերություն այլ էլեկտրակայանների, որոնք փոխում են իրենց կարգավիճակը»։ .
Իրանի Իսլամական Հանրապետությունը, ապավինելով տեղական փորձագետների կարողություններին, դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը, և բարյացամակորեն ապացուցել է, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։