Ասֆալտապատման աշխատանքները Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում շարունակվում են

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ պետություն-համայնք համագործակցությամբ մեկնարկել են Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի թիվ 1 շենքից մինչև թիվ 3 շենք ընկած ընդհանուր 400 գծմ երկարությամբ փողոցի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները։


Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 53 191 800 ՀՀ դրամ։
Բարեկարգման աշխատանքները համայնքի բոլոր բնակավայրերում շարունակվում են։