Նավթի գներն աճել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո

Նավթի գներն աճել են Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո

Մերձավոր Արեւելքում հակամարտության կտրուկ սրումը մեծացնում է նավթի մատակարարումների խափանումների հետ կապված մտավախությունները, գրում է «Եվրոնյուզ»-ը։

Մասնավորապես, ըստ աղբյուրի, անցած հանգստյան օրերին Brent տեսակի նավթը թանկացել է մոտ 4 տոկոսով, իսկ երկուշաբթի օրը գրեթե հասել է մեկ բարելի դիմաց 89 դոլարի նշագծին:

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանում ամենամեծ էսկալացիան է եղել։ Պատերազմի մեկնարկի մասին առաջին իսկ լուրերին շուկաներն անմիջապես արձագանքեցին։

Դա տեղի է ունենում գրեթե միշտ, երբ ինչ-որ տեղ մարտական գործողություններ են ընթանում, բայց այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ միջազգային հարաբերությունները մեծ դեր են խաղում գների ձևավորման գործում, քանի որ շուկայի խաղացող երկրներից յուրաքանչյուրն աջակցում է կամ իսրայելական, կամ պաղեստինյան կողմին, ոմանք փորձում են ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Իսրայելը հեռու է նավթի խոշորագույն արտադրողից, սակայն իսրայելական հումքի արդյունահանման դադարեցումը, անշուշտ, կազդի նավթամթերքի շուկայի վրա, բայց չի խաթարի դրա աշխատանքը։

Աղբյուրը՝   panorama.am