Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը

Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել ջրային և քաղաքային զարգացման ոլորտներում ընթացքի մեջ եղած ծրագրերը և նոր ծրագրերում ԱԶԲ-ի հնարավոր մասնակցության հնարավորությունը:
 Տերտերյանը խոսել է մի շարք ոլորտներում Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցությունից՝ մասնավորապես կարևորելով սեյսմակայուն դպրոցաշինության և «Կոտայքի ու Գեղարքունքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրով Հրազդանում կառուցվող նոր սանիտարական աղբավայրի ծրագրերը:
ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիչները շեշտել են, որ ԱԶԲ-ի հետ հիմնականում քննարկման առարկա եղել է ոռոգման համակարգը՝ մասնավորապես ջրմաբարաշինության ոլորտը և այս համատեքսում տեխնիկական աջակցության հնարավորությունը:
Նախարարի տեղակալը խոսել է ջրային ոլորտում կառավարության առաջնահերթությունից, համակարգում առկա կարիքներից, խնդիրներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: