Երևանի նոր քաղաքապետը ներկայացրել է քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրները

Երևանի նոր քաղաքապետը ներկայացրել է քաղաքապետարանի առաջնահերթ խնդիրները

Անհրաաժեշտ է Երևանին նոր, ժամանակակից տեսք հաղորդել։ Այդ մասին հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Երեւանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքի զարգացման ծրագիրը։

Քաղաքապետի խոսքով՝ այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արված են։ Մասնավորապես, ձևավորվում է տրանսպորտային միասնական ցանց, որը հարմար կլինի Երևանի բնակիչների համար ։ Նոր ավտոբուսների գնմանը զուգընթաց ներդրվում է նաև ուղեվարձի նոր միասնական տոմսային համակարգ, որը հասանելի կլինի նաև Երևանի մետրոյով երթևեկելու համար:

Քաղաքի զարգացման մեկ այլ ուղղություն կդառնա ապօրինի շինարարության նկատմամբ խիստ վերահսկողությունը։ Բոլոր զբոսայգիներում կապամոնտաժվեն ապօրինի գործող կրպակները։

Քաղաքապետարանը նաև լրջագույն ուշադրություն կդարձնի աղբահանության խնդրին, որի շրջանակներում նախատեսվում է լիովին կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրը, ինչի համար կպահանջվի չորս տարի: Փոխարենը՝ նախատեսվում է կառուցել աղբավերամշակման գործարան։

Ավինյանը նաև հաղորդել է, որ քաղաքապետարանը մտադիր է խոշոր ներդրումներ ներգրավել քաղաքի զարգացման գործում, այդ թվում՝ մանկապարտեզների, դպրոցների, մարզադպրոցների և քաղաքապետարանին հաշվետու այլ օբյեկտների վերանորոգման և կառուցման գործում: Միայն ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել 24 մանկապարտեզի վերանորոգումը։

Աղբյուրը՝   arminfo.am