Գերմանիայում սեպտեմբերին գնաճը դանդաղել է մինչև 4.5%
Գնաճը Գերմանիայում սեպտեմբերին զգալիորեն դանդաղել է և տարեկան կտրվածքով կազմել 4.5%։ Այս տվյալները հրապարակել է Գերմանիայի դաշնային վիճակագրական ծառայությունը։
Սեպտեմբերին սպառողական գները 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.5%-ով։ Օգոստոսի համեմատ աճել են 0.3%-ով։ Ընթացիկ տարվա օգոստոսին և հուլիսին գնաճը շարունակել է գերազանցել 6%-ը (համապատասխանաբար 6.1% և 6.2%)։
«Գնաճն իջել է ամենացածր մակարդակին՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր, բայց այն դեռևս բարձր է մնում: Սննդամթերքի գների աճը շարունակում է նկատելի մնալ հատկապես սպառողների համար», – ասել է Դաշնային վիճակագրական ծառայության ղեկավար Ռութ Բրենդը:
Միևնույն ժամանակ, վիճակագրական գործակալությունը նշել է, որ սեպտեմբերին պարենային ապրանքների գներն աճել են 7.5%-ով՝ 2022 թվականի նույն ամսվա համեմատ, էներգառեսուրսներինը՝ 1%-ով։
Աղբյուրը՝ b24.am