Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Հիշեցնենք, որ առավոտյան տեղեկատվություն էր տարածվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանի տեղեկացմամբ՝ Խաչի լեռնանցքում հոկտեմբերի 10-ի երեկոյան առատ ձյուն էր տեղացել, արդյունքում ճանապարհներին առաջացել էր մերկասառույց, ինչը վտանգ է առաջացրել բեռնված բեռնատարների համար: Այդ իսկ պատճառով ճանապարհը ժամանակավոր փակ է եղել բեռնատարների համար։