Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը
ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
 Քաղաքացին ջրօգտագործում կատարելու նպատակով Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։
Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։