iOS 17-ը տեղադրելուց հետո օգտատերերը դժգոհում են, որ իրենց iPhone-ներն անջատվում են գիշերը․ News. am

iOS 17-ը տեղադրելուց հետո օգտատերերը դժգոհում են, որ իրենց iPhone-ներն անջատվում են գիշերը․ News. am

iPhone-ի օգտատերերն սկսել են սոցիալական ցանցերում և ֆորումներում զանգվածաբար բողոքել, որ iOS 17-ը տեղադրելուց հետո իրենց սմարթֆոններն սկսել են ինքնուրույն անջատվել և միանալ գիշերվա ընթացքում: Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։

Համացանցում օգտատերերի արած գրառումները կարդալուց հետո 9to5Mac-ն ստուգել է իր iPhone-ի կարգավորումները և պարզել, որ իր սմարթֆոնը ևս անջատվում է գիշերը: Որոշ դեպքերում, ըստ նրա, դա տեղի է ունենում մի քանի ժամով։

Թե կոնկրետ ինչն է առաջացրել խնդիրը, ներկայումս հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ այս կերպ սմարթֆոնը կարող է խնայել մարտկոցի լիցքը։ Հստակ հայտնի է, որ աշխատանքային անսովոր ռեժիմը նկատվում է միայն այն սարքերում, որոնց վրա տեղադրված է iOS 17.0.3-ը։

Ավելին՝   tech.news.am