Փորձագետը առևտրի աճ է կանխատեսում և նշում, թե որն է հայկական արդյունաբերության անկման պատճառը. News.am
Հայաստանի տնտեսության ակտիվությունն ու լուրջ աճն ապահովում են առևտուրը և սպասարկման ոլորտը։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ, ՀՀ կառավարության նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
Ըստ նրա, կարճաժամկետ հեռանկարում Արցախից հարկադիր տեղահանվածների ֆինանսական աջակցության խնդիր չի լինի, այդ գումարն առկա է, սակայն միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարևոր է լուծել զբաղվածության և բնակարանային խնդիրները, այդ թվում՝ մարզերում։
«Շատ մարդ է եկել, և նրանք պետք է ինտեգրվեն տնտեսության մեջ, ուստի կա աշխատատեղերի, եկամտի և պետական աջակցության խնդիր»,- ընդգծել է նա։
Գաբրիելյանը հավելե է, որ մարդիկ եկել են առանց գույքի և ստիպված են լինելու ձեռք բերել այն, իսկ դա իր հերթին կհանգեցնի առևտրի ակտիվության աճին։
Միաժամանակ նա կարծում է, որ տնտեսության կայուն զարգացման տեսանկյունից խնդիրներ կան։
Ավելին՝ news.am