Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով

Հայաստանի բնակչությունը 2023 թվականի հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով: Կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի բնակչության բնական աճը ամենաբարձրն է վերջին հինգ տարիների համեմատ։ Մեր բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7 հազար 150-ով: Սա շատ կարևոր ցուցանիշ է», - ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար Կառավարության կողմից մշակված ծրագրերը կօգնեն, որպեսզի նրանք Հայաստանից չհեռանան։ Այդ պարագայում ավելի լավ ցուցանիշ կարձանագրվի։