«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ նախաձեռնում է համայնքային մարդասիրական նախաձեռնություն

Միասնական և հոգատար. «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ նախաձեռնում է համայնքային մարդասիրական նախաձեռնություն՝ ուղղված Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։
Նախաձեռնության շրջանակում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 5,000 ընտանիքներ կստանան 100 տոննա պարենային ապրանքներ` պարենային փաթեթների տեսքով ամենօրյա կարիքների և ձմռանը դիմակայելու համար: Փաթեթները կկազմվեն լավագույն ապրանքների, արժանավայել փաթեթավորման և ներկայացման սկզբունքով, որի համար Հայկական Կարմիր խաչին կմիանա նաև խմբի անդամ ընկերություններից շուրջ 300 կամավոր աշխատակից:
Համագործակցության մեկնարկն ու ձմռան պատրաստությունները սկսել են արդեն, իսկ բաշխումն ըստ մարզերի կմեկնարկի հոկտեմբերի կեսերից: Կողմերը թափանցիկության և հաշվետվողականության պարբերական զեկույցներ կներկայացնեն հանրությանը: Մանրամասները այստեղ՝ https://www.tert.am/am/news/2023/10/12/galaxy/4015917
Շնորհակալություն մեր հիմնադիրներին, ընկերություններին և աշխատակիցներին. սա «Գալաքսի» համայնքի միասնության օրինակներից է: