Առողջապահության նախարարությունն արդեն հայտագրել է ԼՂ-ից տեղահանված ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները

Առողջապահության նախարարությունն արդեն հայտագրել է ԼՂ-ից տեղահանված ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողներին կթույլատրվի զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում կարող են մասնակցել դասընթացների, կուտակել շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտներ և ստանալ հավաստագիր։ 

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծում անցումային դրույթ է նախատեսվել: Առողջապահության նախարարությունն արդեն հայտագրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 բուժաշխատողի աշխատանքի տեղավորման կարիքները: 213 բուժաշխատող ներգրավված է վերապատրաստումների գործընթացում, 42-ն` արդեն հավաստագիր է ստացել: