ԱՄՀ-ն արձանագրել է գնաճի նվազում

ԱՄՀ-ն արձանագրել է գնաճի նվազում

Համաշխարհային գնաճը նվազում է, բայց շատ երկրներում դեռևս գերազանցում է նպատակային ցուցանիշը: Այս մասին Մարաքեշում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան։

«Գնաճը նվազում է, բայց շատ երկրներում դեռևս թիրախից բարձր է: Այդ պատճառով տոկոսադրույքները երկար ժամանակ պետք է բարձր մնան», – ասել է ԱՄՀ գործադիր տնօրենը:

Խոսելով համաշխարհային տնտեսության աճի տեմպերի մասին՝ ԱՄՀ ղեկավարն ասել է, որ 2023 թվականին այն կկազմի 3%, իսկ 2024 թվականին չի գերազանցի 2.9%-ը։

«Մենք պետք է ուժեղացնենք միջնաժամկետ աճը, մենք չունենք աճի անհրաժեշտ տեմպեր՝ տարբեր տեսակի ցնցումների հետևանքները հաղթահարելու համար», – պաշտոնյայի կարծիքով, «արդյունավետ իրականացվող բարեփոխումները կարող են չորս տարվա ընթացքում մի շարք երկրներում 8%-ով ավելացնել տնտեսական աճը»։

Աղբյուրը՝   b24.am