Դադարեցրել է Երևանում գտնվող 𝟓, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 𝟑 գազա-բենզալցակայանների շահագործումը

Դադարեցրել է Երևանում գտնվող 𝟓, ՀՀ Արմավիրի, Լոռու, Տավուշի մարզերում գտնվող 𝟑 գազա-բենզալցակայանների շահագործումը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 𝟏𝟔/𝟑, Ազատամարտիկների 𝟕𝟖/ 𝟏, Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 𝟏/𝟔, Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 𝟒𝟎, Վաղարշյան 𝟏𝟐/𝟏𝟓, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին, Արամ Մանուկյան 𝟏-ին թաղամաս 𝟐𝟏𝟕ա, ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Բաղրամյան պողոտա 𝟓𝟖/𝟏𝟐-𝟏, Տավուշի մարզ, Բերդ համայնք, Մաշտոցի 𝟐ա հասցեներում գտնվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։  

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։  

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ Երևան քաղաքի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում գործող գազա-բենզալցակայանի շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։

Միաժամանակ Տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի համատեղ վերահսկողական աշխատանքների արդյունքում մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 𝟒𝟎, Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդի 𝟏𝟔/𝟑, Ազատամարտիկների 𝟕𝟖/𝟏 հասցեներում գործող բենզալցակայանները դրանք շահագործող տնտեսավարող սուբյեկտների կողմից  ապամոնտաժվել են։