Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան

Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն. Քերոբյան
Հայ արտահանողները ռուսական շուկայում խնդիրներ չունեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ռուսական շուկայում հայ տնտեսվարողները խնդիրների առաջ են կանգնում։
Նա ընդգծեց, որ հայկական ապրանքների մոտ 40 տոկոսը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն։
 
«Տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է։ Որևէ խնդիր չկա։ Լարսի անցակետում հերթ չկա։ Հիշեցնեմ, որ անցած տարվա հունիսից հետո, իմ ու ՌԴ էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարի հետ պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում բազմաթիվ նոր ուղիներ են բացվել, պրոցեսները հեշտացվել են։ Խնդիրը միայն 2 օր է եղել»,– ասաց Քերոբյանը։
 
Էկոնոմիկայի նախարարը նաև նշեց, որ հայկական շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չկան։ Նա հիշեցրեց, որ հայկական կողմը դիմել է բենզինի և դիզելային վառելիքի քվոտաների ավելացման խնդրանքով, ինչը մասամբ բավարարվել է:
 
Աղբյուրը՝   armeniasputnik.am