Չինաստանը նախազգուշացնում է, որ ԵՄ-ի պողպատի հետաքննությունը ծախսերի ավելացման կհանգեցնի. News.am

Պեկինում հայտարարել են, որ չինական պողպատե ընկերություններին սուբսիդիաների վերաբերյալ հետաքննելու՝ Եվրամիության պլանները կխաթարեն մատակարարման համաշխարհային շղթաները և կխախտեն միջազգային առևտրի նորմերը:
Ինչպես նշում է Reuters-ը, Բրյուսելը պլանավորում է հակասուբսիդավորման հետաքննություններ իրականացել պողպատի գործարանների նկատմամբ, որոնք ավելցուկային արտադրանք են արտադրում այնպիսի երկրներում, ինչպիսին Չինաստանն է, որպես Միացյալ Նահանգների հետ պայմանագրի մաս: Իր հերթին, ԱՄՆ-ը չի վերասահմանի ԵՄ-ում պողպատի և ալյումինի համար՝ Թրամփի ժամանակաշրջանի մաքսատուրքերը։
«Չինական կողմը կարծում է, որ Եվրամիության վերոնշյալ գործողությունները կխախտեն միջազգային առևտրի կարգը»,- ասել է Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչ Հե Յադունը։
«ԵՄ պրակտիկան մեծացնում է վերամշակման ծախսերը՝ ազդելով սպառողների վրա և չի նպաստում համաշխարհային արդյունաբերական և մատակարարման շղթաների կայունությանը», - հավելել է նա։
Ավելին՝ news.am