ԱՄԷ պաշտպանական ընկերությունը դիտարկում է Թուրքիայում ներդրումներ կատարելու հնարավորությունը. News.am

ԱՄԷ պաշտպանական ընկերությունը դիտարկում է Թուրքիայում ներդրումներ կատարելու հնարավորությունը. News.am

Աբու Դաբիում տեղակայված EDGE Group պաշտպանական ընկերությունը դիտարկում է Թուրքիայում միլիարդավոր դոլարներ ներդրումներ կատարելու հնարավորությունը` թուրքական Aselsan Elektronik Sanayi ընկերության և անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Teknoloji-ի հետ պայմանագրեր կնքելուց հետո։

EDGE-ի նախագահ Ֆեյսալ Ալ Բաննայը հանդիպել է Թուրքիայի խոշոր պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու հնարավոր ձեռքբերումները, համատեղ զարգացման նախագծերը և ռազմական համակարգերի գնումները, հաղորդում է Bloomberg-ը։

Ընկերությունն առանձնացրել է «մի քանի միլիարդ դոլարի» ներդրումային բյուջե», - ասել է Ալ Բաննայը: «Այդ գումարից որքանը կուղղվի Թուրքիա, կախված է նրանից, թե ինչ հնարավորություններ կան»:

Ըստ Ալ Բաննայի՝ Աբու Դաբին հավատարիմ է ինքնավար և էլեկտրոնային պատերազմի համակարգերի, ինչպես նաև խելացի զենքի ոլորտներում համագործակցությանը: Նրա հանդիպումները թուրքական առաջատար ընկերությունների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ի հետ, հետևում են Թուրքիայի տնտեսության մեջ ավելի քան 50 միլիարդ դոլար ներդնելու՝ ԱՄԷ-ի խոստմանը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը, որը հայտնի է դարձել Ուկրաինայից մինչև Լիբիա տարածաշրջանային հակամարտություններում թուրքական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ, նավթադոլարների հիմնական ստացողը դարձավ այն բանից հետո, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնեց Պարսից ծոց՝ միջոցներ հայթայթելու: Baykar ընկերությունը, որը ղեկավարվում է Էրդողանի փեսայի կողմից, Սաուդյան Արաբիայի հետ արդեն կնքել է իր պատմության մեջ ամենամեծ մատակարարման պայմանագիրը։

Ավելին՝   news.am