Սեպտեմբերին Իսպանիայում գնաճը հասել է 3.5%-ի

Սեպտեմբերին Իսպանիայում գնաճը հասել է 3.5%-ի

Սեպտեմբերին Իսպանիայում տարեկան գնաճը կազմել է 3.5%՝ օգոստոսի 2.6%-ի դիմաց։ Նման տվյալներ է հրապարակել Թագավորության վիճակագրության ազգային ինստիտուտը։

«Սպառողական գների ինդեքսի տարեկան փոփոխությունը սեպտեմբերին կազմել է 3.5%»,- պարզաբանել են գերատեսչությունում։

Իսպանիայում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների արժեքը սեպտեմբերին աճել է միջինը 10.5%-ով՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ։ Ինչպես պարզաբանել է El Periodico թերթը, թեկուզ միայն ձիթապտղի յուղի ինքնարժեքն աճել է 67%-ով։

Աղբյուրը՝   b24.am